Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերիական հանցագործությունների կծիկը կբացվի, չկասկածեք

Սերիական հանցագործությունների կծիկը կբացվի, չկասկածեք
24.11.2024 | 15:56

Իշխանության փոխվելուց հետո, երբ մեր պետությունը կմտնի տրամաբանության հուն, երբ օրվա նոր իշխանության քայլերը, գործողությունները եւ ձգտումները ուղղված կլինեն մեր ազգային շահի, ազգային նպատակների, ազգային երազանքի իրականացմանը, բոլորս ականատես ենք լինելու շատ արդար դատավարությունների, այսօրվա զավթիչ-թալանչիների, լափողների եւ ազգակործանների դատավարությունների։

Եւ, ի թիվս ցցուն փաստերի, որ արդեն կան, ի թիվս հանցագործությունների այն երկար ցուցակների, որ ի տես ամբողջ երկրի սրանք կատարում են եւ թաթախված են հանցագործությունների, կոռուպցիոն սխեմաների եւ թալանչիական աղբի մեջ, լինելու են այլ փաստեր եւս, որոնք նիկոլը եւ իր քպականները առանց գիտակցելու (գուցե եւ գիտակցաբար) ամեն օր ինքնակամ «հրամցնում» են մեր հասարակությանը։

Եւ, դրանցից ամենաէականը վարչապետի աթոռին նստածի սերիական հարցազրույցներն են։

Դրանք մեկը մյուսից թափանցիկ ներկայացնում են բոլոր հանցանքները, որ սրանք կատարում են։

Յուրաքանչյուր հարցազրույց, որ սրանք տարածում են հմեկերով, հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքներ են։

Մնում է արագ եւ դիպուկ իրականացնել իշխանափոխությունը եւ սկսել․․․

23․11․2024

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ